Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպվող դասընթացին
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Գ.Քոչարյանը և Լ. Իսահակյանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի կողմից ֆինանսավորված «Փողերի լվացում, տնտեսական հանցագործություններ, թաքնված ակտիվներ» թեմայով դասընթացին ս.թ. մայիսի 20-ից 24-ը: Դասընթացը նպատակ ուներ ուսուցանել հիմնականում փողերի լվացմամբ, մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպությունների և պետական մակարդակի կոռուպցիայի հետևանքով թաքնված ակտիվների բացահայտման գործիքակազմի, ֆինանսական ակտիվներին հետևելու ու գնահատելու և ֆինանսական միջոցների առգրավման և վերադարձման մեթոդները: Դասընթացի թեմաները ներառել են. պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ հանցագործությունները, այդ հանցագործությունների դեմ պայքարելու համար կիրառվող մեթոդները, ինչպիսիք են կասկածելի գործարքների հաշվետվությունները և հաշիվներին հետևելը, ակտիվների բռնագրավումը, դատափորձագիտական հաշվապահությունը և վիրտուալ արժույթը: Դասընթացը վարել են FBI-ի Փողերի լվացման և Տնտեսական հանցագործությունների քննության ստորաբաժանումների ներկայացուցիչները:
28 Դեկտեմբեր 2016